«Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում». ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան.(տեսանյութ)


«Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում». ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան.(տեսանյութ)
Օգոստոս 11 23:50 2022

Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է: Այդ մասին «Թվիթերի» իր էջում գրել է իրանցի դիվանագետ, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այդ մասին:

«Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրում Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում»,- գրել է Քազեմ Սաջջադին: