ՊՆ-ն կփոխհատուցի 44-օրյա պատերազմում ներգրավված ավտոմեքենաների վնասները


ՊՆ-ն կփոխհատուցի 44-օրյա պատերազմում ներգրավված ավտոմեքենաների վնասները
Օգոստոս 11 19:42 2022

Պաշտպանության նախարարությունը կփոխհատուցի 44-օրյա պատերազմում ներգրավված ավտոմեքենաների վնասները։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։ 
Պաշտոնական տվյալներով` պատերազմում վնասված ու ոչնչացված 17 մեքենաներից 7-ը տրամադրել են ՀՀ անհատ քաղաքացիները, 8-ը` մասնավոր ընկերությունները, 1-ը` պետական բուհերից մեկը, 1-ը` պետական մարմիններից մեկը։ 
Վնասի փոխհատուցման չափը հաշվարկվել է 31103000 դրամ։



loading...