«Այս փնթիության համար ո՞վ է մեղավոր». Գևորգ Թոսունյան


«Այս փնթիության համար ո՞վ է մեղավոր». Գևորգ Թոսունյան
Օգոստոս 11 18:12 2022

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ինչպես դասեր չքաղել Գորիս-Կապանից ու նույնը կրկնել Արցախում. մաստեր կլաս իշխանության կողմից

Ուրեմն՝ ինչպես կասեր Էդմոն Մարուքյանը՝ «հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած պարտավարությունները հանգիստ կատարում էր...», մեկ էլ էս ադրբեջանցիները, քանի որ սիրում են ստեղ-ընդեղ ճանապարհ փռել, ասին՝ չբռնենք ու Կոռնիձոր տանող ճամփեն սարքենք։ Google earth-ի ապրիլի լուսանկարները ցույց են տալիս, որ հողային աշխատանքն ավարտված ա, այսինքն՝ առնվազն 2021-ի վերջին են սկսել բուն աշխատանքը։ Ադրբեջանցիք, ըստ իշխանության ու իշխանությանը հավատացողների տրամաբանության՝ առանց սպասելու նոր երթուղու պլանին՝ ելնելով հանգամանքից, որ ասֆալտ փռել շատ են սիրում, սկսին Հայաստան-Արցախ նոր միջանցքի ճանապարհը սարքել, կամուրջ կանգնեցնել, բայց դրանով չբավարարվեցին՝ մտան Արցախի տարածք ու էնտեղ էլ սարքեցին ճանապարհ։ Մեր իշխանությունն էլ, դե, սպասում էր պլանի։ Բայց ինչպես ասել է երկրի ղեկավարը, օգոտոսի 4-ի նիստին՝ «եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի», չնայած սրան՝ օգոստոսի 3-ից էս անգամ էլ հայ բուլդոզերները, բնականաբար առանց Հայաստանի իշխանությանը տեղյակ պահելու, ինքնակամ մտան Կոռնիձորի տարածք ու սկսեցին «գոյություն չունեցող» պլանի հիման վրա ճանապարհ սարքել, դեպի «գոյություն չունեցող» պլանով կառուցված ադրբեջանական կամուրջ ու ճանապարհ։

Օգոստոսի 25-ից Արցախի երեք համայնքներից մարդիկ դուրս են գալիս, Հայաստանն սկսում է օգտագործել «գոյություն չունեցող» պլանի համաձայն կառուցված նոր ճանապարհը, բնականաբար հոսանք-ինտերնետ արագի մեջ կանցակցնեն, բայց գազի գիծը, հարց ա դեռ, մինչև ձմեռ կհասցնեն, թե ոչ։ Փաստացի իշխանությունը ոչ մի դաս չքաղեց Գորիս-Կապանից, եթե այդ ժամանակ առավելագույնը 5 հազար մարդու կյանքը դարձավ ծանր մի որոշ ժամանակ, հիմա 120 հազարից ավելի մարդու կյանք են բարդացնում, էլ չեմ խոսում օգոստոսի սկզբի ռազմական բախման, զոհերի ու վիրավորների մասին։

Հիմա, այս փնթիության համար ո՞վ ա մեղավոր, դուք չգիտեմ՝ ինչ պատասխան կտաք, բայց Էդմոն Մարուքյանը հաստատ կասի՝ ընդդիմությունը»։

 


loading...