Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտը


Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտը
Օգոստոս 11 15:37 2022

Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի հարթակում գրված է․

«Մեր դպրոցը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել: Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի N4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի ամենախելացի, փայլուն կազմակերպված աշակերտ Ռուբեն Արտակի Բարսեղյանը։

Անասելի ցավ ենք ապրում ողջ կոլեկտիվով՝ թե աշակերտական, թե մանկավարժական, և թե ծնողական. կորուստն անչափելի է։ Այս դժվարին պահին խորապես ցավակցում և ձեզ հետ կիսում ենք ձեր վիշտը, ցավակցություն ենք հայտնում Ռուբենի ծնողներին, բոլոր հարազատներին և մերձավորներին: Թող Աստված ձեզ մխիթարություն պարգևի, նաև ոգու ամրություն և կորով՝ կորստյան ցավը մեղմելու համար:

«Ռուբեն ջան, քեզ շատ ենք սիրում, շատ էինք սիրում ու էլի կսիրենք։ Քո մասին անցյալով չի լինում։ Մահը հավասարեցնում է բոլորին, բայց և առանձնացնում յուրահատուկ, բացառիկ մարդկանց։ Դու մեզ համար միշտ եղել ես ԲԱՑԱՌԻԿ։ Լույսի մեջ մնա, ինչպես որ կայիր՝ լուսավոր ու խորը, ամուր ու փխրուն Հոգի։ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Ռուբեն»,- դպրոցի տնօրենություն:

Սիրելի՛ Զարուհի, բոլորս կիսում ենք ձեր ընտանիքի անդառնալի վիշտը, աղոթում Ռուբենի ազնիվ, մանկական հոգու համար: Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի նրա հոգին: Ափսոս, հազար ափսոս։ Ամո՛ւր եղեք, սիրելի Զարուհի և Արտակ»։



loading...