«Ծովագյուղի սուպերմարկետում բոլոր ապրանքների գները սենց են սարքել». Անի Խաչատրյան


«Ծովագյուղի սուպերմարկետում բոլոր ապրանքների գները սենց են սարքել». Անի Խաչատրյան
Օգոստոս 11 13:42 2022

Բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ծովագյուղի սուպերմարկետում բոլոր ապրանքների գները սենց են սարքել, այսինքն՝ 250-ի փոխարեն 249 ու տենց ամեն ինչը։ Դրամարկղի մոտ ասում ենք, իսկ սենց որ արել եք, մեզ մի դրամ մանր կարում ե՞ք տաք, ասում ա՝ չէ, ո՞նց տանք, ասում ենք՝ բա ինչի՞ եք սենց գներ գրել, թե բա կլորացնում ենք, մարկետինգային քայլ ա։

Պատկերացնո՞ւմ եք բայց, թե ինչ թալան ա ստացվում, կասեք մի դրամ ա ընդամենը, բայց պատկերացնո՞ւմ եք էդ մի դրամներով ինչ թիվ կարա կանգնի ամսվա կտրվածքով, ու հարկ էլ իրանք վճարում են գրած գնով, այսինքն՝ ավելի քիչ, քան ստանում են»։

 
Աղբյուրը` Անի Խաչատրյան


loading...