Նեյմարն ընդգրկված է Բարսելոնայի` ամերիկյան շրջագայությանը մասնակցող ֆուտբոլիստների ցանկում


Նեյմարն ընդգրկված է Բարսելոնայի` ամերիկյան շրջագայությանը մասնակցող ֆուտբոլիստների ցանկում
Հուլիս 22 20:14 2017

«Բարսելոնան» Թվիթերի իր պաշտոնական էջում հրապարակել է ԱՄՆ-ի շրջագայությանը մասնակցող ֆուտբոլիստների ցանկը` իրենց խաղային համարներով:

Ներկայացված ցանկում առկա է նաև հարձակվող Նեյմարի անունը, որն, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, մոտ է ՊՍԺ տեղափոխությանը:

Վերջին տվյալների համաձայն, բրազիլացի հարձակվողը փարիզյան ակումբի հետ 4-տարվա պայմանագիր է համաձայնեցրել` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով:

Այսօր գիշեր «Բարսելոնան» «International Champions Cup»-ի շրջանակում կմրցի «Յուվենտուսի» հետ: