Ռուսների սենսացիոն բացահայտումը՝ 44-օրյա պատերազմի մասին


Ռուսների սենսացիոն բացահայտումը՝ 44-օրյա պատերազմի մասին
Օգոստոս 10 15:47 2022

Մինչ Հայաստանում իշխանությունների լատենտ կամ բացահայտ ջանքերով հակառուսականության մի նոր ալիք է գեներացվում, իսկ Նիկոլն իր ելույթներում բացահայտորեն Կրեմլի «բոստանը քար է նետում», ռուսական կողմից այս օրերին հնչում են բացահայտումներ, որոնք լավագույնս բացատրում են 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտության արմատները: 

Օրերս, մասնավորապես, կրեմլամերձ հեղինակավոր ռուս արևելագետ, ծանրակշիռ փորձագետ Եվգենի Սատանովսկին հենց ուղիղ եթերում բավական ուշագրավ մանրամասներ է պատմել պատերազմի օրերին Պուտին-Նիկոլ շփումների ու դրանց բնույթի մասին: Սատանովսկին պատմել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլի ցանկացած հեռախոսային խոսակցություն ավարտվում էր Բաքվից հնչող զանգերով և ռուսական կողմին ուղղված խնդրանքով՝ չանելու այս կամ այն քայլը, չաջակցելու այնպես կամ այն ծավալով, ինչպես ծրագրում էր Կրեմլը։ Սատանովսկին եզրակացրել էր, որ Փաշինյանը Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ողջ բովանդակությունը հայտնում էր ամերիկացիներին, ԱՄՆ-ն էլ՝ պաշտոնական Բաքվին: 

Իրականում բացառված չէ, որ Նիկոլը խոսակցության մասին զեկուցած լինի ոչ թե ամերիկյան կողմին, այլ՝ հենց Անկարային՝ նկատի ունենալով Նիկոլի ու թիմի ով լինելն ու այն թրքասիրությունը, որ անկեղծորեն տածում են այս թիմի անդամները Անկարայի հանդեպ: 

Այստեղ, սակայն, էականը նույնիսկ ոչ թե դա է, այլ այն, որ, փաստորեն, Նիկոլը ծախել է Պուտինին ու արել է դա պարբերաբար՝ կապելով Ռուսաստանի ձեռքերը, թույլ չտալով, որ Հայաստանին տրամադրվող օգնությունը կրի անհրաժեշտ ծավալներ: Այսինքն՝ Հայաստանի պարտության պատճառն եղել է ոչ թե Մոսկվայի անտարբերությունը, ինչպես պնդում են հայաստանյան որոշ իշխանապետ շրջանակներ, այլ Նիկոլի մեղքով խաթարված Մոսկվա-Երևան վստահելի կապը. Պուտինն ինչպե՞ս պետք է վերաբերվի մեկին, ով իր հետ փակ խոսակցությունը միջնորդավորված կամ ուղիղ կերպով զեկուցում է թուրքերին: 

Նիկոլը, փաստորեն, միանգամից երկու աններելի հանցանք է գործել. նախ՝ դավաճանել է դաշնակցին՝ զրոյացնելով մեր երկրի հանդեպ վստահությունը, ապա՝ ուղղակիորեն աջակցել է Ադրբեջանի հաղթանակին, որ Արցախի վերջը հնարավորինս արագ տան, դրա կորստում մեղադրի ռուսական կոմղին ու սկսի արագորեն արտաքին քաղաքական վեկտրի փոփոխություն իրականացնել՝ օգնելով Արևմուտքին Կովկասից վտարել Ռուսաստանին: 

Կասկած չկա, որ իշխանափոխությունից հետո «ջրի երես են դուրս գալու» այնպիսի դրվագներ ու մանրամասներ, որոնք ամբողջությամբ բացահայտելու են իշխանությունների ստորության աստիճանն ու դրանց դավաճանական բնույթը՝ այդ ամենից բխող իրավական հետևանքներով:

 

 



loading...