Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը


Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Օգոստոս 10 13:00 2022

Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Այաս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։ Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-հայտնում են հիմնադրամից։