Մեր սահմանները պաշտպանող զինվորները ստանում են 200 հազար դրամ, իսկ միայն Փաշինյանին պաշտպանող ոստիկանները ստանում են մեկ միլիոն և ավելի դրամ


Մեր սահմանները պաշտպանող զինվորները ստանում են 200 հազար դրամ, իսկ միայն Փաշինյանին պաշտպանող ոստիկանները ստանում են մեկ միլիոն և ավելի դրամ
Օգոստոս 9 23:18 2022

«Դեռ շաբաթներ առաջ էին ասել, որ Աղավնոյի և Բերձորի հանձնման կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում, որպեսզի Հայաստանում և Արցախում սոցիալական լարվածությունը հանգցնեին, քանի որ բավական լուրջ արձագանքներ էին ակնկալվում»,- ասուլիսում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

Նրա խոսքով, ավանդույթի համաձայն, «Նիկոլ Փաշինյանը վազել էր Իլհամ Ալիևի մոտ, խնդրել, ասել՝ մի քիչ հետաձգեն, որովհետև պրոբլեմներ է ունենալու իր տանը»։

«Այդ արանքում ձեռնարկվում է նախորդ օրերի ագրեսիան, հանրության ուշադրությունը շեղվում է զոհերի, մնացած կորուստների շուրջ, արանքում  պարզվում է  Աղավնոն ոչ միայն պետք է լքվի, նաև մարդկանց շանտաժ են անում՝ եթե քո տունը վառես, քեզ փող չենք տա։ Բնական է, որ դա սպասարկում է կոնկրետ Ադրբեջանի շահերը»,- ասաց Ադիբեկյանը։

Նա ընդգծեց, որ այն, ինչ  տեղի է ունենում, լրիվ տեղավորվում է 2018 թվականից սկսած հայատյաց, հակահայկական տրամաբանության մեջ. «Քայլ առ քայլ դեմոնտաժ են անում մեր հանրությունը, մեր ինքնագիտակցությունը, ինքնասիրությունը, մեր մարդ լինելու իրավունքը։ Դա մենք պետք է հստակ հասկանանք։  Դեմոնտաժում են մեր հայ լինելու կոնցեպտը, այսինքն բերում են նրան, որ շատ կարճ ժամանակ հետո մենք ամաչելու ենք ասել, որ հայ ենք»։

Անդրադառնալով օրեր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին  ԱԱԾ պետի Աբազյանին, ՊԵԿ նախագահ Բադասյանին՝ «ես ձեզ հանձնարարում եմ ևս մեկ անգամ,  ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը՝ նաև Իջեւանի հատվածում, Նոյեմբերյանի հատվածում: Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն, և, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք երթևեկության անվտանգության ապահովում, որտեղ նաև ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք: Որևէ կասկած դրանում չունենք», Ա. Ադիբեկյանը նշեց. «Ավելին ասեմ՝ նրանք արդեն ապահովել են ադրբեջանցիների մուտքը «Զվարթնոց» օդանավակայանում։ Այնպես որ, նրանց ապահով մուտքը Նախիջևան ինձ չի զարմացնում։

Ադրբեջանցիները ոչ միայն անկաշկանդ մուտք են գործելու Հայաստանի տարածքով Նախիջևան, նաև Հայաստան՝ Երևան, գալու են ձեր շենքում ապրեն, ու վաղը, կամ մյուս օրը չզարմանաք, եթե  մետրո գմփա, որովհետև ապահովելով ադրբեջանցիների անվտանգ ելումուտ Հայաստան՝ դրա հետ միասին սկսվեց այն, ոչ օրը մի քանի անգամ զանգահարում են և ահաբեկչական հայտարարություններ անում՝ ռումբ է  տեղադրված մետրոյում, շեքերում և այլն ու մի գեղեցիկ օր դա տեղի է ունենալու։ Ուզում եմ բոլորը հստակ ֆիքսեն, որ դրա մեղավորն ու պատասխանատուն առաջին հերթին  բոլոր նրանք են, ովքեր Փաշինյանին դեռ սատարում են, պաշտպանում, երկրորդ, իհարկե, Փաշինյանը և դրա պատասխանը նա մի գեղեցիկ օր տալու է»։

Ինչ վերաբերում է  Փաշինյանի մեկ հայտարարությանը՝ «պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա», Ադիբեկյանն ասաց. «Դա Ադրբեջանի պայմանն էր,  որը Փաշինյանը վազելով, շնչակտուր կատարեց, և նա ուրիշ ձև այլևս չի վարվելու։ Ինչ ուզեն, այն էլ անելու է, որովհետև դա միակ գրավականն է, որ շարունակի իշխել Հայաստանում, ունենա 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող թիկնապահներ։ Մեր սահմանները պաշտպանող զինվորները ստանում են 200 հազար դրամ, իսկ միայն Փաշինյանին պաշտպանող ոստիկանները ստանում են մեկ միլիոն և ավելի դրամ։

Սա է ձեր ընտրած իշխանությունը, որն իր սեփական անվտանգությունն ավելի բարձր է դասում, քան երկրի գոյություն ունենալը և ձեր՝ այստեղ ապրելու իրավունքը»։