Մինչ դատարկվում է Բերձորն ու Աղավնոն՝ Նիկոլը վեց գառով քեֆ է արել Եղիպատրուշում


Մինչ դատարկվում է Բերձորն ու Աղավնոն՝ Նիկոլը վեց գառով քեֆ է արել Եղիպատրուշում
Օգոստոս 9 18:05 2022

«Իրավունք»-ը գրում է. 

«Այս օրերին մինչ դատարկվում է Բերձորն ու Աղավնոն, պարզվում է՝ քեֆերի մեջ է Նիկոլ Փաշինյանը:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս գյուղացիներից մեկից գնել է վեց գառ ու հենց տեղում էլ կերուխում կազմակերպել տեղի ակումբում»: