Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, կա տուժած


Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, կա տուժած
Հուլիս 22 17:35 2017

Հուլիսի 22-ին, ժամը 08:08-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին «ՎԱԶ-2102» մակնիշի պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր՝ 1958 թ. ծնված Ա. Ա.-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի հիվանդանոց:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: