-
Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանը պահանջ է ներկայացրել մինչև օգոստոսի 25-ն ազատել Լաչինի միջանցքը:
«Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո ժամանակավորապես 3-4 կմ-անոց գրունտային հատվածով կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն, մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի»,- նշել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Նրա խոսքով՝ ժամանակը սուղ է, բայց աշխատանքները կշարունակվեն նաև միջանցքի երթուղին փոխելուց հետո:
«Ճանապարհի փակվելուց հետո ժամանակավորապես գրունտային հատվածով կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն»․ Հայկ Խանումյան










