Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր. Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ


Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր. Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Օգոստոս 6 00:14 2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերում գրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․

 

 

«Տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ ես առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

 

Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր»:

 

 

Միշելի խոսքով, Բրյուսելում առաջնորդների հաջորդ հանդիպումից առաջ, երկխոսությանը հետամուտ լինելը և օրակարգի բոլոր կետերում կոնկրետ առաջընթացի հասնելն առանցքային է: