Բերձորի բնակչությունը փորձում է մարսել Խանումյանի տված ինֆորմացիան, այս պահին էմոցիաները խանգարելու են ճիշտ որոշում կայացնելուն .Բերձորի քաղաքապետ


Բերձորի բնակչությունը փորձում է մարսել Խանումյանի տված ինֆորմացիան, այս պահին էմոցիաները խանգարելու են ճիշտ որոշում կայացնելուն .Բերձորի քաղաքապետ
Օգոստոս 5 16:50 2022

Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը Բերձորի բնակիչների հետ հանդիպմանը զգուշացրել է, որ առաջիկայում ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքից տեղափոխվելու են նոր միջանցք: Որպես ժամկետ Հայկ Խանումյանը նշել է օգոստոսի 25-ը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Նրա փոխանցմամբ՝ պահանջ չի ներկայացվել, որ դուրս գան Բերձորից, ընդամենը ներկայացվել է իրավիճակը.

 

«Մինչ այս միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ էր, նրանք էլ դեմ չէին, որ այնտեղ բնակչություն լիներ, մեզ հասած տեղեկություններով՝ խաղաղապահները տեղափոխվելու են նոր միջանցք: Պետությունը պարտավոր է նման դեպքերում իրականացնել անձի կամ ընտանիքի անվտանգության ապահովում ու տարհանում ավելի անվտանգ տեղ: Յուրաքանչյուր մարդ մտածում է՝ ինչ անեմ, քանի որ մեր անվտանգության երաշխավորը եղել է ռուս խաղաղապահը, բայց նա հեռանում է: Ես, որպես համայնքի ղեկավար, առաջիկայում կունենամ որոշակի պատկերացում մեր բնակչության որոշումների մասին և ըստ դրա ՝ քայլերի հերթականությամբ կորոշենք հետագա անելիքները»,-ասաց Նարեկ Ալեքսանյանը:

Այսօր Բերձորի բնակիչները ակցիա են արել՝իրենց բռնի տեղահանելու որոշման դեմ:

Քաղաքապետի խոսքով՝ սա էմոցիոնալ բողոքի արտահայտման ձև էր. «Կա բնակչությանը ներկայացված տեղեկություն, բնակչությունը հիմա փորձում է մարսել այդ ինֆորմացիան, այս պահին էմոցիաները խանգարելու են ճիշտ որոշում կայացնելու , առաջիկա օրերին բնակիչները կկայացնեն իրենց որոշումը»,-ասաց քաղաքապետը: