Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ թշնшմին, վարչապետ կոչեցյшլի շուրթերով Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի․ Իշխանյան


Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ թշնшմին, վարչապետ կոչեցյшլի շուրթերով Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի․ Իշխանյան
Օգոստոս 5 20:20 2022

Արցախի հանրապետության Բերձոր և Աղավնո բնակավայրերի բնակիչներին, նույն Արցախի ղեկավարություն կոչվածը 20 օր ժամանակ է տվել բնակավայրերը լքելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Իսկ Հայաստանու՞մ․․ամեն ինչ հանգիստ է։Վարչապետ կոչեցյալը ադրբեջանցիներին հրավիրում է Հայաստան, հայտարարում, որ կատարել է իր բարեկիրթ տիրոջ հրահանգը, հայկական զինված ուժերը հանելով Արցախից։Ընդդիմությունն արձակուրդի մեջ է մինչև սեպտեմբեր։

 

Ժողովուրդը շարունակում է իր «երջանիկ» առօրյան։ Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով երևանցիներին  Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի»,- գրել է Իշխանյանը։