ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Աղավնո հասնելուն պես «ավետիս» ստացանք... Գիշերը մտել են գյուղ և գողացել հոսանքի գեներատորներ, լույսեր, մալուխներ և այլն, ինչպես նաև կտրել են ծառեր։ Հիմա ասելու եք՝ «հա ի՞նչ կա որ, մնաց թուրքն է տանելու»։ Չէ, էդ մարդկանց ձեռք մեկնող չկա, զորակցող չկա, բայց այ գողացողներ արդեն կան։ Ի դեպ, ասացին, որ գիտեն՝ անգամ ովքեր են և ո՞ւմ կազմակերպածն է։ Իհարկե, ինձ էլ տեղեկացրեցին, թե ովքեր են եղել, բայց այս պահին ձեռնպահ կմնամ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, սակայն եթե այսօր կրկնվեց, ապա անուն առ անուն»: |
Աղբյուրը` Սոֆյա Հովսեփյան