Խնդրում ենք խաղաղապահ ուժեր մտցնել Արցախ. հադրութցիները դիմել են Ֆրանսիային


Խնդրում ենք խաղաղապահ ուժեր մտցնել Արցախ. հադրութցիները դիմել են Ֆրանսիային
Օգոստոս 5 15:30 2022

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ակցիայի ժամանակ նամակով դիմել են Ֆրանսիայի կառավարությանը՝ խնդրելով խաղաղապահ ուժեր մտցնել Արցախ.

«Ֆաշիստական Ադրբեջանը նոր ռազմական զավթումներ է սկսել Արցախի բնակավայրերի նկատմամբ: Սա մեր կողմից գնահատվում է հայերի նկատմամբ ավելի քան 1 դար իրականացվող ցեղասպանության շարունակություն, սրա մասին են վկայում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերը և վիրավորները;

 

Տպավորություն է, որ ռուս խաղաղապահները չտեսնելու են տալիս ադրբեջանցիների անօրեն զավթումները Արցախի տարածքում, հայությունը կանգնած է ի սպառ ցեղասպանվելու առաջ: Որպես համանախագահող երկիր ՝ Ֆրանսիան բազմիցս իր արդար ձայնն է բարձրացրել՝ ի պաշտպանություն արցախահայության ինքնորոշման իրավունքի, խնդրում ենք Ֆրանսիայի կառավարությանը ֆրանսիական խաղաղապահ ուժեր մտցնել Արցախի արածք՝ Հայաստանը և Արցախի կապող միակ ճանապարհի՝ Բերձորի, անվտանգություն ադրբեջանական զավթիչներից ապահովելու համար»,-ասվում է արցախցիների նամակում:



loading...