Ես չեմ հավատում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությանը, որովհետև ես կարդում եմ իրենց դպրոցական դասագրքերը, պաշտոնյաների, հոգևորականների հայատյացությամբ լցված հեյթ սփիչը. ադրբեջանագետ


Ես չեմ հավատում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությանը, որովհետև ես կարդում եմ իրենց դպրոցական դասագրքերը, պաշտոնյաների, հոգևորականների հայատյացությամբ լցված հեյթ սփիչը. ադրբեջանագետ
Օգոստոս 5 14:28 2022

Ես ոչ միայն ինֆանտիլ ապուշ չեմ, այլ նաև ունեմ ինքնապաշտպանական բնազդ ու պատասխանատվություն ընտանիքիս ու երեխայիս հանդեպ։ Ու ցանկացած մեկը, ով փորձում ա իմ բնազդները բթացնել կեղծ խաղաղության քարոզով, ինձ համար թշնամական վերաբերմունք դրսևորող էլեմենտ ա։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։

«Ես չեմ հավատում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությանը, որովհետև ես կարդում եմ իրենց դպրոցական դասագրքերը, որոնցով շարունակում են կրթել սերունդներ։ Որովհետև ես կարդում եմ իրենց պաշտոնյաների, ընդդիմադիրների, հոգևորականների, վերլուծաբանների, մշակույթի գործիչների, գիտնականների, լրագրողների հայատյացությամբ լցված հեյթ սփիչը։ Ամեն օր, 15 տարի շարունակ։ Վերջին երկու տարվա մեջ էլ ավելի շատ։ Ու ես ոչ միայն ինֆանտիլ ապուշ չեմ, այլ նաև ունեմ ինքնապաշտպանական բնազդ ու պատասխանատվություն ընտանիքիս ու երեխայիս հանդեպ։ Ու ցանկացած մեկը, ով փորձում ա իմ բնազդները բթացնել կեղծ խաղաղության քարոզով ինձ համար թշնամական վերաբերմունք դրսևորող էլեմենտ ա։ Իմ բանաձևը շատ պարզ ա»։