Ամուրյան վագրը ծնվել է Երևանում, արու վագրը դեռ տարեկան էլ չկա


Ամուրյան վագրը ծնվել է Երևանում, արու վագրը դեռ տարեկան էլ չկա
Օգոստոս 5 14:00 2022

 

Երևանի կենդանաբանական այգու նոր բնակիչն է՝ ամուրյան վագրը: Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:

 
 
 

Ծնվել է Երևանում: Այս արու վագրը դեռ տարեկան էլ չկա։ Վագրին պահել և խնամել է անհատ անձ, իսկ երբ կենդանին մեծացել է, և դժվարացել է նրա խնամքի պայմանները՝ տեղափոխվել է Այգի։ Ամուրյան վագրն առայժմ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Դրանից հետո կտեղափոխվի ապրելու Այգու մյուս վագրի հարևանությամբ։

 

Ի դեպ՝ վագրն այգի է բերվել հուլիսի 29-ին՝ Վագրի համաշխարհային օրը։



loading...