Էդմոն, սա է քո բարոյականությունը. Ապացուցի’ր, հակառակը. Ագնեսա Խամոյանը՝ Մարուքյանի՝ մասին


Էդմոն, սա է քո բարոյականությունը. Ապացուցի’ր, հակառակը. Ագնեսա Խամոյանը՝ Մարուքյանի՝ մասին
Օգոստոս 5 13:05 2022
Սրանց(երբեմնի «ընդդիմադիր» «Նիկոլ ու ընկերներ» ՓԲԸ) ու մեր տարբերությունը գիտեք ո՞րն է, որտե՞ղ ենք մենք՝ որպես ընդդիմություն «պարտվում» սրանց, որ անբարոյական չենք, այո, սիրելի հայրենակիցներ, հենց «Նիկոլ ու ընկերներ»-ի չափ բարոյականության ոչ մի արգելակ, ոչ մի սահման չճանաչենք, հանուն իշխանության ճանապարհին չմտածենք, թե մեր քայլերը ինչ հնարավոր վնաս կարող են տալ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, Ադրբեջանն ինչպես դա կօգտագործի(հանուն սրանց իշխանության պահպանության), ինչ ռազմական գործողություն կսկսի, քանիսը կզոհվեն, երկիր վերջում՝ կլինի, թե՝ չէ, հենց այս վտանգները ստորադասենք իշխանությունը վերցնելուց, այո, գուցե եւ ավելի արագ հաջողենք սրանց հեռացնելու հարցում։
Այո,կարող եք քննադատել, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ անբարոյական չենք։
Դա խոսելու մեկ այլ թեմա է, հիմա Էդմոնի բարոյականության մասին՝
Ալիեւի հետ խաղեր տաք, պատերազմը չկանխեք, հոկտեմբերի 19-ին չկանգնեցնեք, հազարավորներին զոհեք, հետո ցինիկաբար հայտարարեք՝ «դե արդյունքը նույն էր լինելու, բայց առանց զոհերի», «գերիները մի քանի ամիս էլ կսպասեն», «խաղաղություն» գոռալով ժողովրդին մոլորեցնեք, քվեն խլեք ու էլի նոր կորուստների տանեք, նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հետ Արցախի չեղած նախագահ Արայիկ Հարությունյանով սիլիբիլի անեք, խոստումներ տաք Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցման, ժամկետների վերաբերյալ, առանց պլանի հաստատման Ադրբեջանի կողմից իրականացվող ճանապարհի շինարարության վերաբերյալ ծպտուն չհանեք, հետո լուրջ դեմքով աչքերներդ ճպճպացնեք ու ընդդիմությանը մեղադրեք ժողովրդին հետպատերազմյա ձեր դավադիր պլանների մասին ասելու համար։
Էդմոն, սա է քո բարոյականությունը: Ապացուցի’ր, հակառակը, Նիկոլի հատուկ գործերով դեսպան, կանգնիր եւ ասա հայ ժողովրդին, որ ադրբեջանցիներին նոր ժամկետ եք խոստացել՝ մինչեւ օգոստոսի ավարտ ազատել Բերձորը, ու նոր էսկալացիան սարերի հետեւում չէ։
Հ.Գ. Ի դեպ, եթե ես էլ բարոյականություն չունենայի, կարող էի պնդել, թե կեսգիշերին ուշ տանդ դուռն ով է թակում, ծրարով որքան գումար է բերում այս ծառայություններիդ դիմաց, հեռուներից էլ ինչ խաբար, բայց ես ձեզ նման չեմ!
Возможно, это изображение ‎1 человек и ‎текст «‎aa 12mиH.· 12 mиH. Armtimes.com Uupn yui, חח ΠΜ yupnn با yuulwotı, pt ξиwииийp utpuhg አቲስ φИνιή Unpptiquihu. ξηήηε ப i armtimes.com .com η yui, np ntn ζpη yuulwớtı, t huzutu ሪህ ,иwииийp utpuhg ሀስ qunl ο...‎»‎‎


loading...