Ռուսաստանը չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործունեության վերաբերյալ Հայաստանի առաջարկները, ուստի չեմ կարող կռահել.Լավրովը պատասխանել է Փաշինյանին


Ռուսաստանը չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործունեության վերաբերյալ Հայաստանի առաջարկները, ուստի չեմ կարող կռահել.Լավրովը պատասխանել է Փաշինյանին
Օգոստոս 5 12:04 2022

Ռուսաստանը դեռ չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործունեության վերաբերյալ Հայաստանի առաջարկները: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ անհրաժեշտ է ճշգրտել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասները.

«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի չեմ կարող կռահել»,- իր ասուլիսում ասել է Լավրովը։

 

Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից զատ կողմերն իրավունք ունեն առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։