Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է․ Անահիտ Ավանեսյան


Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է․ Անահիտ Ավանեսյան
Օգոստոս 4 19:42 2022

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավան մասնաճյուղ այցից հետո:

«Դժվար է համակերպվել, որ վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ Նշեմ, որ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներ են։

 

Այցելել եմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավան մասնաճյուղ:»,-նշել է Ավանեսյանը:

Ավանեսյանը ևս մեկ անգամ հորդորել է քաղաքացիներին պատվաստվել: