Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար


Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար
Օգոստոս 4 19:28 2022

 

Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։

Այս մասին ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը՝ Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Հանդիպմանը գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը պարզաբանել է խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը՝ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին, նաև վստահեցրել, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար»,-ասված է գրառման մեջ: