«Խաղաղապահն ասաց՝ դո՛ւք եք մեղավոր, հանե՛ք պոստերից Արցախի դրոշն ու գնացեք ձեր Հայաստան». զորացրված զինծառայող


«Խաղաղապահն ասաց՝ դո՛ւք եք մեղավոր, հանե՛ք պոստերից Արցախի դրոշն ու գնացեք ձեր Հայաստան». զորացրված զինծառայող
Օգոստոս 3 23:55 2022

Նախկին զինծառայող Արամ Թավաքալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ի՞նչ են անում ռուս խաղաղապահները:
Արդեն որերորդ անգամ եմ լսում էս հարցը։
Պատմեմ, լսեք ...
Մի քանի ամիս առաջ, երբ դեռ ծառայում էի, ադրբեջանցիները չէին դադարում կրակոցները հենց մեր վրանների ու մեր ուղղությամբ, չկար տենց օր, որ չկրակեին։ Զանգում, զեկուցում էինք, ասում էին՝ դուք մի՛ կրակեք, սպասե՛ք, ռուսները կգան, ցույց կտաք՝ որտեղ ա կպել՝ որպես ապացույց։ Սպասում էինք ...
4-5 օրը մեկ լավագույն դեպքում գալիս էին ռուսները ու իբր նկարում, տանում էին կրակոցի տեղերը։ Մի օր չդիմացա ու հարցրեցի.
-Մինչև ե՞րբ ա, որ սենց կրակելու են, իսկ մենք պատասխան չենք տալու, ու իրենք անպատասխան են մնալու:
- Դուք էլ եք կրակում իրենց վրա։
- Մենք չենք կրակում։
- Դե արի զենքդ ստուգեմ։
Զենքս ստուգում ա ու հասկանում, որ կրակած չի:
Ու հետո ավելացնում ա:
- Դո՛ւք եք մեղավոր, հանե՛ք պոստերից Արցախի դրոշն ու գնացե՛ք ձեր Հայաստան:
Ահա թե ինչ ա անում ռուսը»: