|
Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: «Այս ժամի դրությամբ ունենք 19 վիրավոր, ցավոք սրտի, 2 զոհ ունենք: Վիրավորներից չորսը գտնվում են ծանր վիճակում, որոնցից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում է, վիրահատությունը նոր բարեհաջող ավարտել են: Մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրությունների»,- ասել է նա: Հայրիյանի խոսքով` վիրավորների մի մասը տեղափոխվում է Երևան, արդեն ճանապարհին են: |
Արցախում վիրավորների թիվն ավելացել է










