Ոստիկանությունը պատրաստվում է զանգվածային բերման ենթարկելու


Ոստիկանությունը պատրաստվում է զանգվածային բերման ենթարկելու
Օգոստոս 3 23:02 2022

Այս պահին Հանրապետության հրապարակում մեծ թվով մարդկանց բերման ենթարկելու համար նախատեսված ոստիկանական մեքենա է կայանված։ Թե ում են պատրաստվում բերման ենթարկել, դեռևս հայտնի չէ: Ըստ ամենայնի՝ «գող, սիրտը դող» տրամաբանության շրջանակներում նախապատրաստվում են հնարավոր անհնազանդության ակցիաների ճնշմանը: Նշենք, որ այս պահին Կառավարության շենքի դիմաց մոտ 15 հոգի ակցիա են իրականացնում: Մոտ մեկ ժամ առաջ 2 հոգի` հրապարակախոս Հովհաննես Իշխանյանն ու ակտիվիստ Նարե Նավասարդյանը, բերման ենթարկվեցին՝ Կառավարության շենքի դիմաց պաստառ պարզելու համար: