|
Ռուսական պետական տեղակատվական լրատվական գործակալությունը՝ РИА Новости-ն, այօրվա իր լրահոսում ոչ միայն չի հրապարակել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտոնական կառույցների կողմից հրապարակված որևէ հայտարարություն, այլև ակնհայտ կերպով պաշտպանում է ադրբեջանական կեղծ քարոզչությունը՝ գրելով, իբրև թե հայկական կողմն է նախահարձակ եղել: «Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ղարաբաղի մի քանի բարձունքներ, РИА Новости-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։ Ադրբեջանական կողմը հավելել է, որ զորքերը ոչնչացրել են կենդանի ուժ և մի քանի D-30 հաուբիցներ, զինտեխնիկա և մեծ քանակությամբ զինամթերք»,- գրում է ռուսական լրատվականը։ Հավելենք, որ հայկական կողմի հայտարարած բոլոր տեղեկություններից РИА-ն հրապարակել է միայն Արցախի նախագահի կողմից հայտարարված մասնակի զորահավաքի մասին լուրը՝ չեզոք մեկնաբանմամբ: Հավելենք, որ նույն պատկերն է նաև ռուսական այլ լրատվամիջոցներում: |
РИА Новости-ն պաշտպանում է ադրբեջանական քարոզչությունը և մեղադրում հայկական կողմին










