Արայիկ Հարությունյանը կրկին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել


Արայիկ Հարությունյանը կրկին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Օգոստոս 3 17:22 2022

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կրկին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը: Այս մասին տեղեկացնում են նախագահի գրասենյակից։

«Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` նշել եմ, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն:

 

Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը: