«Դուրս բերվող զորքը կփաստի Արցախում հայկական ռազմական ներկայության ավարտը». Դավիթ Գրիգորյան


«Դուրս բերվող զորքը կփաստի Արցախում հայկական ռազմական ներկայության ավարտը». Դավիթ Գրիգորյան
Օգոստոս 3 17:40 2022

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ԲԵՐՁՈՐԻ ԳՐԱՎՈՒՄ
սա է կարծես այս պահին ադրբեջանցիների նպատակը։ Սրանք փորձում են մի շարք բարձունքներ գրավել Բերձորի ուղղությամբ՝ ստիպելով հայկական կողմին հանձնել քաղաքը։ Այդ բարձունքների գրավումը, ըստ էության, հնարավորություն է տալու ադրբեջանցիներին ուղիղ նշանառության տակ պահել հայկական անցուդարձը։ 
Հայկական զորքի դուրսբերումից հետո Բաքուն նպատակ է դրել այնպիսի դասավորվածություն ստեղծել, որով մենք ունակ չլինենք որևէ տեսակ զորք հետագայում հետ բերել Արցախ։ Ասել է, թե դուրս բերվող զորքը կփաստի Արցախում հայկական ռազմական ներկայության ավարտը»։