|
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գրառումը. «Ադրբեջանը Լաչինի միջանցքն ա պահանջում։ «Ալտերնատիվ» ճանապարհն իրենք համարյա ավարտել են, իսկ հայկական կողմը մեր հատվածը դեռ չի էլ սկսել կառուցել։ Այսինքն՝ 2020-ին պայմանավորված ալտերնատիվ ճանապարհը տեխնիկապես գոյություն չունի, բայց ներկա միջացնքն էլ Ադրբեջանը պահանջում ա հանձնել։ Նորմալ մարդու մոտ տրամաբանական հարց կառաջանա՝ իսկ ինչո՞ւ հայկական կողմը չի կառուցել մինչև հիմա մեր մասը։ Բայց հետո նայում ա Տաթևի ճանապարհի վիճակը, որը Գորիս-Կապանը հանձնելուց հետո մնաց միակ կապող ուղին, ու էլ հարց չի տալիս։ Ամեն ինչ տրամաբանող մարդու համար պարզ ա դառնում»։ |
Աղբյուրը` Անժելա Էլիբեգովա










