Իմացե՛ք, որ շուտով Արցախ կմտնեն ինչպես ՀՀ մեծ թվով պայմանագրայիններ, այնպես էլ զենք․ Նաիրի Հոխիկյան


Իմացե՛ք, որ շուտով Արցախ կմտնեն ինչպես ՀՀ մեծ թվով պայմանագրայիններ, այնպես էլ զենք․ Նաիրի Հոխիկյան
Օգոստոս 3 11:35 2022

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ արցախցիներ, անկախ իրավիճակից ու հոգեբանական ճնշումներից, երբեք չմտածեք Արցախը լքելու մասին։

Ամո՛ւր մնացեք մեր հայրենիքում ու իմացե՛ք, որ շատ շուտով Արցախ կմտնեն ինչպես ՀՀ մեծ թվով պայմանագրայիններ, այնպես էլ զենք։

Դուք միայն պինդ կացեք ու հուսահատության մեջ չթողնեք Արցախը։

Հիշեք, որ Արցախը մեր պետականության վերջին պատնեշն է, եթե չունեցանք Արցախ, չենք ունենա նաև Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ ու հետո Երևան։

Հետևաբար պիտի պահենք Արցախը»։