ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել ռուս 893 պաշտոնյայի նկատմամբ


ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել ռուս 893 պաշտոնյայի նկատմամբ
Օգոստոս 2 23:49 2022

Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցրել 893 ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ Դաշնային խորհրդի անդամների և զինվորականների նկատմամբ։ Այս մասին, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նշվում է, որ սահմանափակումները սահմանվել են ուկրաինական պատերազմին նրանց մասնակցության պատճառով։ Անունների ամբողջական ցանկը չի նշվում:

Բացի այդ, նմանատիպ պատժամիջոցներ են սահմանվել 31 օտարերկրացու նկատմամբ, ովքեր աջակցել են Ղրիմի միացմանը Ռուսաստանին։