Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է․ Դավիթ Բաբայան


Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է․ Դավիթ Բաբայան
Օգոստոս 2 16:50 2022

Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Պետք է հստակ հասկանալ, որ ինչպես Արցախում, այնպես էլ ամբողջ աշխարհում իրավիճակը բարդ է, եւ այս դեպքում պետք է պրոֆեսիոնալիզմ եւ հայրենասիրական մոտեցում ցուցաբերել։ Պետք է լինել զուսպ եւ առավելագույնս հեռու դեմագոգներից»,-գրել է Բաբայանը։