Ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան


Ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան
Օգոստոս 1 21:24 2022

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադրանքների չտրվել»,- նշել է նա ֆեյսբոուքում։