Ադրբեջանցիները սպառնում են փակել Հայաստան-Արցախ ճանապարհը


Ադրբեջանցիները սպառնում են փակել Հայաստան-Արցախ ճանապարհը
Օգոստոս 1 17:14 2022

Այսօր առավոտից Արցախում իրավիճակը լարված է, հատկապես լարված է եղել սահմանի արևմտյան հատվածը՝ թշնամին կրակ է արձակել Մարտակերտի եւ Գանձասարի ուզղղությամբ՝ դիմելով սադրանքների: Մեր տեղեկություններով ՝ թշնամուն չի հաջողվել որևէ դիրք գրավել,սակայն լարվածությունը շարունակվում է, եւ Արցախում լուրեր են շրջանառվում, որ առաջիկա օրերին ադրբեջանցիները փորձելու են փակել Հայաստան-Արցախ ճանապարհը:Ադրբեջանցիները պատճառաբանում են, թե իրենք կառուցել են իրենց ճանապարհը, մինչդեռ հայկական կողմը ոչ միայն ճանապարհ չի կառուցել, այլև ճանապարհը կառուցելու շինմրցույթ հայտարարված չէ: Ի դեպ, այն այսօր պետք է կայանար, սակայն անհասկանալի պատճառներով չի կայացել: Մեր տեղեկություններով, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն այս պահին գտնվում է Մոսկվայում, Արցախ է վերադառնալու վաղը:Նրա վերադարձին են սպասում Արցախում՝ հուսալով , որ իրավիճակը կկայունանա : Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն նույնպես հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ այսօր ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը

<<Հրապարակ>>

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով