Իրադրությունը շարունակում է մնալ լարված. Հայկական կողմից կորուստներ չկան


Իրադրությունը շարունակում է մնալ լարված. Հայկական կողմից կորուստներ չկան
Օգոստոս 1 20:20 2022

Հաղորդագրություն Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան:

 

Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն: