Վարորդները փակել են Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը, որտեղով անցնելու էր Նիկոլ Փաշինյանը


Վարորդները փակել են Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը, որտեղով անցնելու էր Նիկոլ Փաշինյանը
Օգոստոս 1 13:00 2022

Այսօրվանից ուժի մեջ է մտել նոր կարգավորումը, ըստ որի գազով լիցքավորվող մեքենաները կարող են լիցքավորվել, եթե նրանց գազաբալոններն անցնեն համապատասխան ստուգում և ստանան վկայագիր: Սա մեծ դժգոհություն է հարուցել հատկապես մարզերում, որտեղ գյուղացիների բեռնատարները, ներգրավված են գյուղատնտեսական աշխատանքներում:

Այսօր մի խումբ վարորդներ փակել էին Ստեփանավան- Վանաձոր ավտոճանապարհը՝ իմանալով, որ այդտեղով անցնելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը: