Ինչպես տեղեկացրել ենք, վարորդներն այսօր փակել էին Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը՝ որտեղով անցնելու էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրանք համաձայնվել էին բացել ճանապարհը՝ պայմանով, եթե վարչապետը լսի իրենց և լուծում տա խնդրին:
Նիկոլ Փաշինյանը ծանոթանալով բողոքավորների խնդրին, հեռախոսազանգով հանձնարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ թույլատրել վարորդների ժամկետանց գազաբալոնները ստուգում անցնել և վկայագիր տալ: «Ապահովեք, թող մարդիկ առանց ֆիզիկապես ներկայանալու՝ հերթագրվեն էդ էլեկտրոնային շտեմարաններում, որպեսզի իրենց տվյալները լինի, գնան մեքենաները լիցքավորեն, մինչև իրենց հերթը կգա»,- Սանոսյանին հանձնարարեց Ն. Փաշինյանը:










