Թուրքական զբոսաշրջային Մարմարիսում բռնկված անտառային հրդեհը քամին հասցրել է քաղաքի բնակելի հատված․ հրդեհի ալիքն ուժեղ քամու ազդեցությամբ ընդհուպ մոտեցել է հյուրանոցներից մեկին։ Համաձայն թուրքական լրատվամիջոցների՝ հյուրանոցից տարհանել են հաճախորդներին և անձնակազմին։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են շուրջ 40 տեխնիկա, 5 ինքնաթիռ և 8 ուղղաթիռ։










