|
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Քրեական դատավարության մասին. Նախ, կասկածյալի կարգավիճակը նոր քրդատով լրիվ նույնական է մեղադրյալի կարգավիճակին։ Երկրորդ, ՄԻԵԴ-ի՝ Էկլեի գործով վճիռը ոչ մի կապ չունի կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակների տարբերակման հետ. այդ նախադեպը վերաբերում է «փաստացի կասկածվողին», և այդ նախադեպային վճիռը շարունակում է ուժ ունենալ՝ այն ոչ ոք չի չեղարկել։ Փաստաբան գործընկերներիս խնդրում եմ դրսևորել հետևողականություն՝ «Էկլեի իրավունքը» վերադարձնելու հարցում։ Ժամանակին՝ 2015-2016 թվականներին, այդ իրավունքը հաստատվել է շատերիս ջանքերով, և չպետք է թույլ տալ փոշիացնել մարդու իրավունքների այդ կարևոր երաշխիքը»։ |
«Կասկածյալի կարգավիճակը նոր քրդատով լրիվ նույնական է մեղադրյալի կարգավիճակին»․ Ռուբեն Մելիքյան
Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան










