«Նախկիններին» մեղադրելը դարձել է ամենահեշտ ու ամենահիմար սովորույթը». Արտակ Զաքարյան


«Նախկիններին» մեղադրելը դարձել է ամենահեշտ ու ամենահիմար սովորույթը». Արտակ Զաքարյան
Հուլիս 31 13:15 2022

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․ «Աշխարհում` վայրի ցեղերից սկսած մինչև առաջադեմ ազգերը` առաջնորդվել և առաջնորդվում են նախ և առաջ անվտանգություն ունենալու առաջնահերթությամբ:

Մենք հայերս, լինելով ցեղասպանված և պատերազմներում ամենաշատը տուժված ազգերից մեկը` առ այսօր չենք հասկացել, որ ազգային անվտանգությունն (իր բոլոր ձևերով) անհամեմատ ավելի կարևոր հարց է, քան, օրինակ, թոշակը, կոմունալը, փող կպցնելը, աշխատավարձը, հարևանի նկատմամբ նախանձը կամ սեփական անձն էշի տեղ դրած` եսասեր ապրուստը:

Ուրիշին հանիրավի մեղադրելը` հեշտ է, իսկ «նախկիններին» մեղադրելը դարձել է ամենահեշտ ու ամենահիմար սովորույթը: Իսկ ո՞վ է մեր ժողովրդի անվտանգության մասին մտածելու. ռուսնե՞րը, ամերիկացինե՞րը, եվրոպացի՞ք, պարսիկնե՞րը, թե՞ թուրքն ու ադրբեջանցին»: