ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․ «Արցախի օկուպացված տարածքում հերթական հայկական գերեզմանոցն է պղծվել։
Իսկ նախօրեին Ալիևը հերթական անգամ «հայկական ֆաշիզմի» մասին սպագետտիներ էր կախում եվրոդեսպանների ականջներին։
Թուրքի հետ խաղաղության դարաշրջան բացողները վանդալիզմի ու սրբապղծության վրա քայլելով խրոխտ գնում են դեպի կառափնարան»։