Ժողովուրդը գիտի` իրենց հողն է, պատրաստ են իրենց հողը պաշտպանելու` ինչ գնով էլ լինի. Արցախում չեն վախենում կրակոցներից (տեսանյութ)
Հուլիս 3020:152022
Կարմիր Շուկայի բնակիչ Վագիֆ Շահնազարյանըաշխատավայրում է եղել, երբ գյուղը գնդակոծվում էր, աշխատանքից հետո տուն է վերադարձել եւ պարզել, որ կրակողներից վնասվել է իր առանձնատունը` մոտ մեկ տասնյակ գնդակ է հարվածել տան ուղղությամբ:
Գնդակներից մեկը դուռն էր վնասել, մյուսը խոհանոցի պատուհանն էր ծակել, ներս էր ընկել:
Տանտերն ահազանգել է իրավապահներին, որոնց հետ միասին տանը ընկած գնդակներն են գտել` 7.62 մմ չափի, տան պատերին էլ մոտ 1 տասնյակ գնդակի հետքեր են հայտնաբերել:
«Թշնամին շատ մոտ է գտնվում, բայց ժողովրդի հոգեվիճակը վատ չի, իրենք գիտեն, որ իրենց գյուղն է, իրենց ծննդավայրն է, իրենց հողն է, պատրաստ են իրենց հողը պաշտպանելու` ինչ գնով էլ լինի»,-Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասում է Թաղավարդի բնակիչ Նորայր Գաբրիելյանը:

Մանրամասները` news.am-ի տեսանյութում: