«Հայաստանում կապիկի ծաղիկի թեստեր ենք իրականացրել»․ Անահիտ Ավանեսյան


«Հայաստանում կապիկի ծաղիկի թեստեր ենք իրականացրել»․ Անահիտ Ավանեսյան
Հուլիս 28 13:30 2022

«ՌԴ-ից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուներ, և կասկածելի դեպքերի պարագայում մշտապես օգտագործում ենք»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մինչ այս պահն իրականացրած բոլոր հետազոտոթյունների արդյունքները բացասական են եղել, և Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»,- հավելեց նախարարը։