|
Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մանկամսուր, մանկապարտեզ, դպրոց, գործարան, այգի, պուրակ հիստերիկ ոգևորությամբ քանդվում է և դրանց տեղում նույն հիստերիկ ոգևորությամբ ու արագությամբ անճաշակ, ճարտարապետական և գեղագիտական լուծումներից զուրկ բազմաբնակարանային շենքեր են վեր խոյանում: Քաղաքը ծածկված է փոշով և կեղտով, բակերում մեկ ոտնաչափ տեղ չի մնացել, որ տղա երեխաներն ավտոտնակների դռներին գնդակով հարվածեն՝ ցուցադրելով Պելեի գոլերի իմիտացիան: Շենքերի միջև հեռավորությունն էլ ոտնաչափ է, հետաքրքրասեր տանտիրուհիներն առանց ջանք թափելու հարևանների կյանքն ու կենցաղն են մատենագրում և արագորեն «վաճառում»: Կատակ չէ, ողբերգություն է: Երևանը կորցնում է արդյունաբերական, գիտական, մշակութային կենտրոնի երբեմնի համբավը: Շնորհիվ մեր երկիր գործուղված երկու գավառացի ու ագահ բորենիների: Պատվիրված էր վերացնել Հայաստանի միտքը, ուղեղը, պարծանքը, ճաշակը: Արվեց անասնական համառությամբ, անողոք: Երեխաները զրկվել են մանկությունից, մեծահասակները՝ աշխատատեղերից, ծերերը՝ իրենց տարեկիցների հետ օրն սպանելու հնարավորությունից: Երևանը մե՜ծ հանրակացարանի է նմանվում, ժամանակավոր կացարանի: Ինչքա՜ն պետք է չսիրել երկիրն ու մայրաքաղաքը, որ այսքան դաժանաբար ու անողոք զրկել նրան արյունատար անոթներից: Թո՞ւրք: Թուրքը նման բան չէր անի: Անկուշտ գազաննե՛ր... Հ. Գ. Հերթը Երևանի ժամացույցի գործարանինն է: Քանդում են... շենքեր են կառուցվելու... Դե արի ու մի խելագարվիր...»: |
Աղբյուրը` Զոյա Թադևոսյան










