Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն


Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
Հուլիս 27 20:45 2022

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական մշտադիտարկման այցն են կատարել Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ: 

ՄԻՊ ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովության և այլ իրավունքների պաշտպանության առկա վիճակը, պահման ընդհանուր պայմանները, մասնավորապես` ժամանցի կազմակերպման և առօրյային առնչվող հարցերը։

Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել հաստատության ղեկավար կազմի և երեխաների հետ: Արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանը հանդես է եկել համապատասխան առաջարկություններով:

Գեղամ Ստեփանյան 

Արցախի ՄԻՊ