Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց դատավոր Նաիրա Հովսեփյանը։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։
Նաիրա Հովսեփյանը արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի մայրն է, որի թեկնածությունն առաջադրվել էր նաեւ Վճռաբեկ պալատի դատավորի թափուր տեղի համար, բայց ՔՊ-ն նրան չընտրեց։ Փոխարենը՝ դատավորները նրան ընտրեցին բարձրագույն դատական խորհրդի կազմում։










