Գյուղոլորտով զբաղվում են մարդիկ, ովքեր ոլորտից հեռու են այնքան, որքան խոզը՝ տուռնիկից. Հրաչ Բերբերյան


Գյուղոլորտով զբաղվում են մարդիկ, ովքեր ոլորտից հեռու են այնքան, որքան խոզը՝ տուռնիկից. Հրաչ Բերբերյան
Հուլիս 27 15:22 2022

Վիճակագրական վարչությունը մեզ համար հեղինակություն չէ, և հետո մեր ուսումնասիրությամբ այդ տոկոսն ավելի բարձր է՝ խոսքը գնում է 20 տոկոսի մասին: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես ՀրաչԲերբերյանը՝ անդրադառնալով վիճակագրության ծառայության տվյալներին՝ համապատասխան որի գյուղատնտեսության ոլորտում 5.5 տոկոսի չափով անկում է արձանագրվել:

«Հատկապես անասնապահությունն է շատտուժել, տեսեք, թե շուկայում մսի արժեքն ինչ էդարձել: Համենայնդեպս դա հետևանքն է նրա, որկառավարությունում մենք չունենքգյուղատնտեսության նախարարություն, այնմարդիկ են զբաղվում գյուղատնտեսությամբ, որոնք շատ հեռու են գյուղատնտեսությունից, այնքան, որքան խոզը՝ տուռնիկից»:

Գյուղատնտեսի խոսքով՝ այս վիճակը հետևանք է նաև գյուղատնտեսական վարկային սխալ քաղաքականության և այն ծրագրերի, որոնք անում է կառավարությունը.

«Ծիծաղելին նաև  այն է, որ էկոնոմիկայինախարարը մինչև հիմա չի կարողանումբացատրել, որ երբ պարարտանյութը պետք էսուբսիդավորվեր պետության կողմից, ներկրողկազմակերպություններին որտեղից է գտել և ինչգործ ուներ դրանց հետ, որ պետք է ցուցակկազմեր՝ ո՞վ կարող է ներկրել, ով՝ ոչ: Այսինքնէստեղ նախարարի մոտ կոմերիտականազնվությունն է, որ պետք է մենք ընտրենք, թե ովլինի: Բայց շուկան ազատ է, և բոլորն էլ կարողէին ներկրել, և արդյունքում ունեցանք այն, որ այդսուբսիդավարված պարարտանյութն ավելի թանկնստեց պետության վրա, քան, որ թողնեին ազատներկրում անել»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ են վիճակագրական ծառայության թվերն այդքան մեղմ, երբ իարկանում անկում ավելի մեծ է, Հրաչ Բերբերյանն ասաց.

 «Գյուղերում թվերը հավաքում են գյուղապետերը, որոնք էլ լսում են մարզպետարաններին, որ մի քիչավել ցույց տուր, թե չէ մարզպետը կնեղանա: Մարզպետն էլ ասում է տարածքայինկառավրման նախարարը կնեղանա, որ անկումեղավ: Նա էլ ասում է՝ վարչապետը կնեղանա, ունման թվեր են նկարում, որն իրականությանը չիհամապատասխանում: Այսինքն այն արտադրողը, որին պետք է հաշվետու լինեին, անտեսված է: Այ, մեր դժբախտությունը դրանում է, որ մենքարտադրողին հաշվի չենք առնում, ինչ-որչինովնիկի ենք հաշվի առնում, որըգյուղատնտեսությունից հեռու մարդ է»: