Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնված է


Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնված է
Հուլիս 27 10:08 2022

Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնված է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակը:

Ինչպես արդեն հայտնել ենք` այսօր առավոտյան վեցից Երևանի մետրոն չի գործում, քանի որ մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։  Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրել  էին, որ այս պահին Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է գործադուլավորների հետ՝ փորձելով հարթել իրավիճակը և վերականգնել Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։