Առավոտյան վեցից Երևանի մետրոն չի գործում, քանի որ մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Երեւանի քաղաքապետի խոսնակը տեղեկացնում է, որ այս պահին Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է գործադուլավորների հետ՝ փորձելով հարթել իրավիճակը և վերականգնել Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։










